Սուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերը Փաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. Խաչատրյան Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում Ռուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի «Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». Վարդանյան ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Էրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ «Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն Սիմոնյան Սիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տան Սպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ» Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին 2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆ 

Հայաստանի արտգործնախարարն այցելել է Ավստրալիա

Արտաքին Քաղաքական

Ինչպես տեղեկացանք ԱԳՆ-ի պաշտոնական կայքից, օգոստոսի 12-13-ը տեղի է ունեցել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ավստրալիա։ 

Օգոստոսի 13-ին Կանբերայում կայացել են Էդվարդ Նալբանդյանի և Ավստրալիայի ԱԳ նախարար Բոբ Կարի բանակցությունները:

Ողջունելով հայաստանյան իր պաշտոնակցին՝ Ավստրալիայի ԱԳ նախարարն ասել է, որ այցելությունը լավ հնարավորություն է ընձեռում նոր բովանդակություն հաղորդելու երկկողմ հարաբերություններին և ինքը տրամադրված է գործուն քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ: «Առանձնահատուկ ջերմություն կա մեր երկրների միջև, որը ձևավորվել է Ավստրալիայում հաստատված և մեր երկրի զարգացմանը իրենց նշանակալի ներդրումը բերած հայերի շնորհիվ: Մենք ակնկալում ենք ակտիվորեն խորացնել ապագային միտված մեր հարաբերությունները»,-շեշտել է Ավստրալիայի ԱԳ նախարարը:

Շնորհակալություն հայտնելով Ավստրալիա հրավերի ու ջերմ ընդունելության համար և ընդգծելով, որ վերջին տարիներին կայացել է Հայաստանի և Ավստրալիայի արտգործնախարարների շուրջ տասը հանդիպում՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և իր այցելության հիմնական նպատակը տարբեր բնագավառներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ գործնական պայմանավորվածությունների ձեռքբերումն է:

Երկկողմ հարաբերությունների զարգացման ենթատեքստում զրուցակիցները կարևորել են իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, ԱԳՆ-ների միջև խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացումը, տնտեսական հարաբերությունների զարգացումը, մշակութային փոխանակումների ակտիվացումը:

Միջազգային օրակարգի խնդիրների քննարկումների ընթացքում Հայաստանի և Ավստրալիայի արտգործնախարարները արձանագրել են, որ շատ հարցերի վերաբերյալ երկու երկրների տեսակետները համընկնում են կամ շատ մոտ են իրար:

Նախարարներ Նալբանդյանն ու Կարը մտքեր փոխանակեցին ճգնաժամային կետերում խաղաղապահ գործողություններին Ավստրալիայի և Հայաստանի մասնակցության վերաբերյալ: Նախարար Կարը ներկայացրեց ասիա-խաղաղօվկիանոսիան տարածաշրջանում զարգացումները և Ավստրալիայի դերակատարությունը այդ գործընթացներում:

Ավստրալիայի ԱԳ նախարարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը:
Նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց Բոբ Կարին ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ եղած ժամանակ Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կատարված աշխատանքների համար:

Հանդիպումից հետո նախարարները ստորագրել են հայ-ավստրալական առաջին երկկողմ փաստաթուղթը՝ «ՀՀ արտաքին գործերի նախարարության և Ավստրալիայի արտաքին գործերի և առևտրի դեպարտամենտի միջև խորհրդակցությունների վերաբերյալ հուշագիրը»:

Բոբ Կարը, ընդունելով պատասխան այցելությամբ Երևան ժամանելու Էդվարդ Նալբանդյանի հրավերը, հայտնեել է հաջորդ տարվա առաջին կեսին Հայաստան այցելելու մտադրության մասին:

Բանակցությունները շարունակվել են Ավստրալիայի խորհրդարանի անդամների և հայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ՝ Ավստրալիայի արտգործնախարարի կողմից ՀՀ ԱԳ նախարարի պատվին տրված պաշտոնական ճաշի ընթացքում:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պիտեր Սլիպերի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության միջխորհրդարանական ձևաչափի խթանման վերաբերյալ: 

Հայաստանի արտգործնախարարը Ավստրալիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունները և տարածաշրջանային խնդիրների լուծման նպատակով ձեռնարկվող քայլերը:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաև Ավստրալիայի խորհրդարանի՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների հետ: Խմբի նախագահ Ջոֆ Լիոնսին և փոխնախագահ Ջոն Հոքեին ներկայացրեցին երկու երկրների հարաբերությունների զարգացման նպատակով իրենց գործունեությունը, Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ բարեկամական խմբի աշխատանքները:

Կանբերայում Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվել է նաև Միջազգային հարաբերությունների ավստրալական ինստիտուտում, որտեղ Ավստրալիայի առաջատար քաղաքագետների և վերլուծաբանների առջև հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով:

Օգոստոսի 12-ին Սիդնեյում Էդվարդ Նալբանդյանը այցելել է Սուրբ Հարության հայ առաքելական եկեղեցի, ուր մասնակցել է Սուրբ Մարիամ Աստվածածնի փոխակերպման տոնի առթիվ մատուցված պատարագին:

ԱԳ նախարարը հանդիպել է նաև ավստրալահայ համայնքի շուրջ 400 ներկայացուցիչների, որոնց ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և պատասխանել ներկաների բազմաթիվ հարցերին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՔննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ ՍաղաթելյանՀիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմինԱդրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններԼավրովը և Ռուբիոն հրավիրվել են Լուգանոյում կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարության գագաթնաժողովինԴանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել էՀաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկել
Ամենադիտված