Եգիպտոսում հեռուստատեսության սեփականատիրոջը կդատեն հականախագահական հայտարարություններ անելու համար
Մերձավոր Արևելք
Եգիպտոսի մասնավոր հեռուստատեսության սեփականատիրոջն ու լրագրողին կդատեն ներկայիս գործող նախագահ Մուհամեդ Մուրսիի դեմ հայտարարություններ անելու համար։ Այս մասին օգոստոսի 13-ին հայտնում է Agence France-Presse-ը։
«Ալ-Ֆարան» հեռուստատեսության սեփականատերը մեղադրվում է նախագահի սպանությունը հրահրելու մեջ։ Նշենք, որ Օկաշան (հեռուստատեսության սեփականատերը) երկրում հայտնի է որպես հակաիսլամիստ և իր ալիքով հեռարձակել է Մուրսիի ու նրա կուսակցությանը քննադատող թոք-շոու։ Շոուն մի շաբաթ առաջ իշխանության ցուցումով փակվել է իշխանական հեղաշրջում հրահրելու մեղադրանքով։ «Ալ-Դաստուր» թերթի գլխավոր խմբագրին էլ մեղադրում են երկրի նախագահին վարկաբեկող «ոչ հավատսի տեղեկատվություն» տպագրելու մեջ։ Ներկա պահին Օկաշան ու Աֆիֆին (թերթի խմբագիրը) ազատության մեջ են, բայց Եգիպտոսից հեռանալ չեն կարող։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել