Մոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համար Հանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում է Համաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականը Հայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևում Հազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններին Հայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համար Գնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջ Եվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղար 

Bloomberg. ԵՄ-ն կենթարկվի Էրդողանի պահանջներին

Թուրքիա

ԵՄ-ի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ Թուրքիայում միլիոնավոր փախստականների ճակատագրի շուրջ բանակցություններն ավարտվել են նրանով, որ յուրաքանչյուր կողմը հայտարարել է իր դիրքորոշման եւ մյուսից դժգոհության մասին, նշում է Bloomberg-ը:

«Այնուհետեւ թուրք նախագահը տուն է ուղեւորվել, որ կրկին դատապարտի ուխտադրուժ եվրոպացիներին, որոնք խուսափում են սարսափելի հումանիտար ճգնաժամի դեմ պայքարում պատասխանատվությունից: Եվրոպացի առաջնորդներն իրենց հերթին հանդես են գալիս ցինիկ Էրդողանի դեմ, որն այս ճգնաժամն օգտագործում է ավելի շատ փող շորթելու համար:

Շուտով սկսվելու է երկրորդ գործողությունը, որի ժամանակ խաղացողները շարժվելու են որեւէ որոշման ուղղությամբ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը արդեն հայտարարել է դա անելու պատրաստակամության մասին:

Դա կօգներ բոլորին, հատկապես փախստականներին, եթե խաղացողները կարողանային արագ անցնել երրորդ գործողությանը, որում Եվրոպան խոստանում է ավելի շատ միջոցներ հատկացնել, եւ Էրդողանը դժկամությամբ համաձայնվում է փախստականներին Թուրքիայում պահել: Քանի որ սա միակ հնարավոր արդյունքն է, դրան որքան արագ հասնեն, այնքան ավելի լավ կլինի:

Էրդողանին արագ վճարելը փախստականներին կազատի այս անտանելի ֆարսում որպես հենարան օգտագործվելուց, որոնք առանց այն էլ աներեւակայելի դժվարություններ ու նվաստացում են վերապրում: Եվրոպական սահման քշվելը՝ փրկության կեղծ հույսով, իսկ այնուհետեւ արցունքաբեր գազով ու գնդակներով մերժվելը, անկասկած, մարդու իրավունքների խախտման ձեւ է:

Իմաստ չունի խոսել ճգնաժամի չափերի կամ մարդկանց ծանր վիճակի մասին, որոնք ներքաշվել են դրա մեջ. ՄԱԿ Փախստականների գործերով գործակալության գնահատմամբ՝ Թուրքիայում կա 4,1 միլիոնից ավելի փախստական, այդ թվում՝ 3,7 միլիոն Սիրիայից: Սիրիական Իդլիբ նահանգում վերջին ռազմական գործողությունները դեպի Թուրքիա փախստականների նոր հոսք առաջացրին, եւ հազիվ թե հիմա խարխուլ վրաններում ապրող հարյուր հազարավոր մարդիկ մեծ հույսեր են կապում Էրդողանի եւ ռուս նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ հրադադարի մասին համաձայնագրի հետ: Երբ ռազմական գործողություններն անխուսափելիորեն վերսկսվեն, Թուրքիայի սահմանին հուսահատ սիրիացիների ճնշումը կաճի երկրաչափական պրոգրեսիայով:

Ընդհանուր օրինավորությունը ԵՄ-ից պահանջում է 2016 թվականի գործարքի ֆինանսական պայմանների բարելավում, ըստ որի՝ եվրոպացիները համաձայնվել էին փախստականներին օգնելու համար Թոուրքիային հատկացնել  6 մլրդ դոլար: Հավանական է, որ նրանք կպատասխանեն Էրդողանի շանտաժին՝ վճարեք, կամ ես փախստականներին կուղարկեմ ձեզ մոտ:

Նրանց համար, ովքեր, հնարավոր է, մոռացել են վախի եւ այլատյացության բռնկումները, որոնք 5 տարի առաջ Եվրոպան ցնցեցին մինչ այն, երբ Թուրքիան կանգնեցրեց փախստականների հոսքը, անցյալ շաբաթ ստացվեց սթափեցնող հիշեցումը: Այն ժամանակ, երբ Էրդողանի կողմից հրահրվող մի քանի հազար փախստականները փորձում էին հատել Հունաստանի սահմանը, Աթենքում կառավարությունը դադարեցրել էր ապաստան տրամադրելու դիմումների ընդունումը: Բռնության սպառնալիքներ էին եղել տեղացի ջոկատայինների կողմից եւ սարսափելի նախազգուշացումներ ամբողջ Եվրոպայում ծայրահեղ աջ քաղաքական գործիչներից:

ԵՄ ղեկավարությունը կարող է Թուրքիային մեղադրել փախստականներին զինելու մեջ, բայց նրանք պետք է ընդունեն մեղքի իրենց մեծ բաժինը սեփական միգրացիոն համակարգերը բարեփոխելու անընդունակության համար եւ այն բանի, որ իրենց խոցելի են դարձրել թուրքական սպառնալիքների համար:

Հույս կա, որ եվրոպացիները որոշ փախստականների կընդունեն, համենայնդեպս՝ առավել խոցելիներին: Էրդողանի մյուս անհետաձգելի պահանջի՝ ամբողջ ԵՄ-ում Թուրքիայի քաղաքացիների առանց վիզայի ռեժիմի համար անհրաժեշտ կոնսենսուսը հազիվ թե իրականացվի:

Էրդողանը կարող էր այս կետի հետաձգմանը համաձայնվել, դրանից զատ՝ նա մանեւրելու շատ տարածք չունի: Նախագահի քաղաքական դիրքերը վերջին շրջանում սասանվել են. նրա «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն անցյալ տարի անցկացված ՏԻՄ ընտրությունների ժամանակ խոշոր քաղաքների մեծ մասում պարտվել էր, իսկ նախկին համախոհները քաղաքական կուսակցություններ են ստեղծում՝ նրան մարտահրավեր նետելու համար: Միջազգային ասպարեզում նրա հավակնությունները անհաջողություն կրեցին Սիրիայում: Չնայած ազգայնական փոշուն, Պուտինի հետ հրադադարի համաձայնագիրը խոցելի է դարձրել թուրքական շատ դիրքեր:

Էրդողանը հուսահատորեն քաղաքական հաղթանակի կարիք ունի, իսկ եվրոպացիներ մեծ մասը հուսահատորեն ցանկանում է փախստականներին իր սահմաններից հեռու պահել:

Այնպես որ, ատամները կրճտացնելով՝ եվրոպացիները իրենցից կքամեն լրացուցիչ օգնությունը, որը ցանկանում է Էրդողանը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներին«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգըԱրթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնիցԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել«Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասինՀայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ինՎերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունըՊուտինը թփթփացնում է Փաշինյանի մեջքին, հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանըՎարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Ամենադիտված