Շուրջ 150 սիրիահայ երեխա ժամանեց Հայաստան
Մերձավոր Արևելք
Այսօր Հալեպ-Երեւան լրացուցիչ չվերթով Հայաստան ժամանեց սիրիահայ շուրջ 150 երեխա,- այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով ձևավորված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը։
Սիրիահայ երեխաներն իրենց հանգիստը կանցկացնեն Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերության և ՀՀ կառավարության հետ համատեղ Երեւան-Դամասկոս-Երեւան ուղղությամբ իրականացվեց առաջին հատուկ չվերթը։ Առաջին չվերթով Դամասկոսից Երեւան էր ժամանել 137 երեխա։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել