Երկրաշարժի հետևանքով Իրանին հասցված վնասը կազմել է ավելի քան 400 մլն դոլար
Մերձավոր Արևելք
Ըստ նախնական հաշվարկների՝ անցյալ շաբաթ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Իրանին հասցված վնասը կազմել է ավելի քան 8 մլրդ իրանական ռիալ (400 մլն դոլար)։
Սակայն իրանական Արևելյան Ադրբեջան գավառի ղեկավարությունը, որտեղ և տեղի է ունեցել երկրաշարժը, հայտարարել է, որ սպասվող ծախսերի ընդհանուր գումարը կարող է մի քանի անգամ ավելանալ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին նախ 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Ահար քաղաքում, իսկ շուտով դրան հաջորդել էր 6.3 մագնիտուդով ևս մեկը' ցնցելով Վարզաղանն ու Հարիսը: Այս երկու ցնցումներին հաջորդել են 50-ից ավելի հետցնցումներ, որոնցից մի քանիսի ուժգնությունը հասել է 4 մագնիտուդի: Երկրաշարժի հետևանքով զոհվել է 306, վիրավորվել մոտ 2000 մարդ:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել