Շաքարային դիաբետը բուժող դեղորայքը մեծացնում է միզապարկի քաղցկեղի առաջացման վտանգը
Հասարակություն
Փենսիլվանիայի համալսարանում Պերելմանի բշժկական դպրոցի գիտնականները, հետազոտելով երկրորդ տեսակի շաքարախտով հիվանդ 60 հազար այցելուների, հաստատում են, որ հակաշաքարային դեղամիջոցները մեծացնում են միազպարկի քաղցկեղի առաջացման վտանգը։
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ 5 տարուց ավելի Actos կամ Avandia ընդունող մարդիկ միզապարկի քաղցկեղով հիվանդանալու 2-3 անգամ ավել հավանականություն ունեն, քան նրանք, ովքեր ընդունել են Glucotrol։
Աշխատանքի հեղինակները կարծում են, որ իրենց եզրահանգումները հատկապես կարևոր են այն պատճառով, որ շաքարային հիվանդությամբ տառապողներին, այսպես թե այնպես, սպառնում է միզապարկի քաղցկեղով հիվանդանալու վտանգը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը