Մարիա Զախարովան խոսել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Արտաքին Քաղաքական
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին:
«Ցավոք սրտի շփման գծում շարունակվում են հրաձգության դեպքերը, ինչի արդյունքում կան զոհեր ու վիրավորներ: Մենք կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, զերծ մնալ ուժի գործադրումից, ակտիվացնել բանակցային գործընթացը, որն ուղղված է հակամարտությունը քաղաքական միջոցներով լուծելուն»,-հայտարարել է նա:
Զախարովան ցավակցություններ է հայտնել զոհերի հարազատներին՝ նշելով, որ ռուսական կողմը շարունակելու է հետևել իրադարձություններին և տալ մեկնաբանություններ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)