Խորհրդակցություն ԱԻՆ–ում
Հասարակություն
Այսօր ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։
Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների, ինչպես նաև ՀԱՊԿ «Փոխգործակցություն 2012» վարժանքի նախապատրաստական աշխատանքների մասին։ ԱԻ նախարարը տեղեկացրեց, որ վերջերս փրկարարական աշխատանքների համար ձեռք է բերվել նոր' 120 տոննա բեռնունակության ավտոկռունկ, որը եզակի է տարածաշրջանում։
ՍՊԱԾ գործակալության պետի տեղակալ Ա. Թովմասյանը զեկուցեց վերջին օրերին Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ՀՀ Սյունիքի մարզի բնակիչների անհանգստության մասին։ Տիկին Թովմասյանը հայտնեց, որ ՍՊԱԾ «Հարավային» ՊՈԱԿ-ի աշխատակիցները ելույթ են ունեցել տեղական հեռուստաընկերությունների եթերով և բազմիցս զրուցել բնակիչների հետ' տանելով բացատրական աշխատանքներ։ ԱԻ նախարարը հանձնարարեց մշտապես ուշադրության կենտրոնում պահել հանրային իրազեկման խնդիրները և հնարավորինս կանխել խուճապը։
Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը զեկուցեց, որ աշխատանքային խումբը շարունակում է ստուգաթերթերի մշակման աշխատանքները' պարզեցնելով օբյեկտներում ստուգումներ անցկացնելու գործընթացը։ Նախարար Ա. Երիցյանը հանձնարարեց անել ամեն հնարավորը' կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար։
Շուտով պատրաստ կլինի ԱԻՆ պոլիկլինիկան, որը սպասարկելու է նախարարության աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին։ Այնտեղ կլինեն տարբեր պրոֆիլի բժիշկներ, անհրաժեշտության դեպքում'մասնագետներ կհրավիրվեն նաև դրսից։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը