Հանրապետության հրապարակի մի հատվածում կթույլատրվի տուրիստական ավտոբուսների կայանումը (տեսանյութ)
ՏեսանյութերՀանրապետության հրապարակի ՝ Արտաքին գործերի նախարարության նախկին շենքի դիմացի հատվածում այսուհետ թույլատրվելու է տուրիստական ծառայություններ մատուցող ավտոբուսների և միկրոավտոբուսների կայանումը, այլ տրանսպորտային միջոցների վարորդներին արգելվելու է մեքենան կայանել հիշյալ հատվածում։ Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Տուրիստական միկրոավտոբուսների վարորդները օրեր առաջ բողոքի ակցիա էին իրականացրել քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով որպեսզի թույլ տան Հանրապետության հրապարակի հարակից հատվածում շարունակեն կայանել իրենց ավտոմեքենաները:
Տուրիստական միկրոավտոբուսների վարորդները բողոքում են. նրանց թույլ չեն տալիս կանգնել Հանրապետության հրապարակում
«Տուրիստական միկրոավտոբուսների համար կայանատեղի լինելու է, բայց ոչ ձեր ուզած տեղում». տրանսպորտի վարչության պետ: