Բիոնսեն ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
Աշխարհ
Ուրբաթ օրը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում 31-ամյա երգչուհի Բիոնսեն համերգ է տվել։ Ելույթի ժամանակ մեծ էկրանին հեռարձակվել են բնական աղետների ու տուժածներին օգնություն ցույց տվող փրկակարների կադրեր։ Փոփ երգչուհին հայտարարել է. «Մենք տեսնում ենք, թե ինչ աղետների մասին են ամեն օր գրում թերթերը։ Եվ այդ պահերին մենք մեզ հարց ենք տալիս, թե ինչո՞վ կարող ենք օգնել։ Այս օրը հրաշալի առիթ է ցույց տալու, որ այդ խնդիրները մեզ հուզում են»։
Ելույթը տեղի է ունեցել Հումանիտար օգնության համաշխարհային օրվա նախօրեին, որը նշում են օգոստոսի 19-ին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ