ԿԲ-ն կոչ է անում օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից
ՀայաստանԿորոնավիրուսի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ևս մեկ անգամ հորդորում է հնարավորինս լայնորեն օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից:
«Վերջիններս ապահովում են արագ և ապահով վճարումների իրականացումը, միաժամանակ բացառելով կանխիկի հետ շփումը՝ նվազեցնելով վարակի հնարավոր տարածումը»,-ասված է ԿԲ-ի տարածած հաղորդագրության մեջ: