Սերժ Թանգյանի «Axis of Justice»-ը Թեղուտի մասին
Հասարակություն
Սերժ Թանգյանի և Թոմ Մորելոյի կողմից ստեղծված «Axis of Justice» («Արդարադատության առանցք») կազմակերպության պաշտոնական կայքում (axisofjustice.net), որի նպատակն է համախմբել երաժիշտներին, երաժշտասերներին և քաղաքական կազմակերպություններին` պայքարելու հասարակական արդարության համար, դրվել է Թեղուտի հիմնախնդրին վերաբերվող հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործումը բազմաթիվ բացասական հետևանքներ ունի
Թեղուտի անտառում պղնձամոլիբդենային հանքի շահագործումը բացասական հետևանքներ կարող է ունենալ մարդկանց և Հայաստանի տարածքի վրա, որի համար ընտանիքներն ու կառավարությունը ապագայում շատ թանկ կվճարեն:
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության լավ փաստագրված նամակին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Սերժ Թանգյանը ազդեցիկ տեսանյութ թողարկեց Թեղուտի անտառում պղնձամոլիբդենային հանքի շահագործման դեմ և ի պաշտպանություն «Փրկենք Թեղուտը» շարժման. Այնտեղ նա բացատրում է, որ Թեղուտի անտառի բնական գեղեցկությունը` Հայաստանի ամենավարջին լավ պահպանված անտառը, գտնվում է ամբողջությամբ հատվելու և պղնձի հանքի վերածվելու վտանգի տակ, ինչը 500 միլիոն տոննա թունավոր թափոններ կանջատի` ի հավելումն 600 միլիոն տոննա լրացուցիչ թափոնների:
Թեղուտի անտառն իր փարթամ ծառերի, գետերի, հազվագյուտ բույսերի և կենդանիների եզակի էկոհամակարգով հավիտյան վերացնելու խոցելի դիրքում է: Այս փառահեղ բնական հրաշալիքը էկոլոգիական մեռած գոտի դառնալու վտանգի տակ է, որն իր հետևանքները կթողնի հարյուրավոր եթե ոչ հազարավոր տարիներ: Սերժը նշում է, որ հանքարդյունաբերությունը տնտեսական աճի աղբյուր է, սակայն ավելացնում, որ Հայաստանում ավելի քան 500 հանքեր կան և դրանք որևէ էական ազդեցություն չեն ունեցել կենսամակարդակի բարելավման վրա:
Միացեք «Փրկենք Թեղուտը» շարժմանը հետևյալ կայքերում. Teghut.am և Ecolur.org»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը