Հռոմի Պապի ծառայապետին կհանձնեն Վատիկանի դատարան՝ փաստաթղթերի գողության համար
Աշխարհ
Հռոմի Պապ Բենեդիկոս 16-ի ծառայապետ, մայիսի 23-ին Պապի բնակարանից փաստաթղթեր գողանալու մեջ մեղադրվող Պաոլո Գաբրիելեին կհանձնեն Վատիկան քաղաք-պետության դատարանին։ Բացի դրանից՝ առաջին անգամ հայտնի է դարձել, որ նույն գործով քննվում է նաև Վատիկանի Պետական քարտուղարության ծրագրավորող Կլաուդիո Շարպելետին։
Մայր Աթոռի պաշտոնական ներկայացուցիչը նաև հայնտում է, որ Գաբրիելեի մոտից առգրավվել են ոչ միայն գողացված փաստաթղթեր, այլ նաև արժեքավոր իրեր ու Բենեդիկոս 16-րդի անունով 100 հազար եվրոյի բանկային անդորրագիր։
Ավելի վաղ հայտարարել էին, որ Գաբրիելեին սպառնում է 30 տարվա ազատազրկում երկրի ղեկավարների նամակագրության գաղտնիությունը խախտելու համար, որը հավասար է Վատիկանի պետական անվտանգությունը հարցականի տակ դնելուն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ