Հռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել» 8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում է Ներդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրա Լիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանը Ադրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորել Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. Թրամփ Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդ Նիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառով Եվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասին Հայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. Մեդվեդև ԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետ 

Ալկոհոլն ու ծխելը չեն օգնի կորոնավիրուսի դեմ պայքարելիս, սխտոր կերեք. խորհուրդներ է տալիս հայ բժիշկը

Հայաստան

Ամբողջ աշխարհում հայտարարված համաճարակի պատճառը՝ կորոնավիրուսը, Հայաստան հասնելուն պես մտահոգության մեծ ալիք է բարձրացրել, խուճապի մեջ գտնվողներին իրազեկելու համար ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Շաքե Հմայակյանի հետ:

«Կորոնավիրուսը շնչառական մյուս վարակների ու հիվանդությունների պես իսպառ չի վերանալու, գրիպի մյուս տեսակների նման այն ունենալու է սեզոնայնություն, և ժամանակ առ ժամանակ սրվելու է: Աշխարհում մարդկանց 80 տոկոսի մոտ վիրուսի A սիմպտոմն է, այս դեպքում մարդը հոսպիտալացման կարիք չի ունենում: 15 տոկոսին հարկավոր են լինում բժշկական օգնություն, իսկ մյուս 5 տոկոսի դեպքում վիճակը փոքր-ինչ բարդանում է, և պահանջվում են բժշկական ավելի լուրջ միջոցառումներ»,- ասում է բժիշկը:

Հաճախ ենք լսում, որ ի տարբերություն գրիպի մյուս տեսակների, կորոնավիրուսը առավել վտանգավոր է մեծահասակների համար: Այս պնդման հետ համաձայն է նաև բժիշկ Հմայակյանը:

«Այո՛, ի տարբերություն գրիպի տեսակների, կորոնավիրուսը վտանգավոր չէ հղի կանանց և մանկահասակ երեխաների համար: Կորոնավիրուսը մարդու օրգանիզմ անցնում է աչքի լորձաթաղանթից, քթից, բերանի խոռոչից: Կրոնավիրուսի «ձեռքը բռնած» մեր օրգանիզմ վարակը տանում են մեր թոքերի վրա գտնվող AC2 ընկալիչները, որոնք տարբեր մարդկանց մոտ տարբեր քանակի են լինում՝ անկախ սեռից: Նշված ընկալիչները տարիքի հետ են շատանում, փոքր երեխաների մոտ սակավաթիվ են: Փաստորեն, որքան տարիքը մեծ է, այդքան շատ են ընկալիչները, որոնք պատրաստ են ներս հրավիրել կորոնավիրուսը: Մեծահասակների մոտ վարակի բարդություններով ուղեկցված լինելը  մեծամասամբ սրանով է պայմանավորված, սրան են գումարվում նաև նրանց՝ արդեն իսկ ունեցած հիվանդությունները»:

Անդրադարձանք նաև հայ հասարակության մեջ տարածված խորհուրդներին, մարդիկ միմյանց խորհուրդ են տալիս ալկոհոլ, սոխ-սխտոր օգտագործել, նաև ծխել: Առավել հումորասեր քաղաքացիները Գագիկ Սուրենյանից պահանջում էին բարձրացնել երկրում օդի ջերմաստիճանը, քանի որ, ըստ տարածված լուրերի, այդ դեպքում վիրուսը կոչնչանար: 

«Լավ տարածված միֆեր են: Ալկոհոլը մեզ այս վիրուսի դեպքում պետք է միայն ձեռքերը մշակելու համար: Ալկոհոլ ընդունելը կորոնավիրուսի դեմ պայքարի անարդյունավետ միջոց է, մի քանի երկրում նույնիսկ թունավորման դեպքեր են եղել: Ծխելու հետ կապված միֆը ևս պետք է ոչնչացնեմ ու ասեմ, որ ծխող մարդկանց շնչառական օրգանները վնասված են և նրանք ավելի անկայուն են նման վիրուսների նկատմամբ: Միֆերից մեկն էլ, այո, կապված է եղանակի տաքացման հետ: Իրականում Կորոնավիրուսը վախենում է ոչ թե բարձր ջերմաստիճանից, այլ ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Միայն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է վիրուսը ոչնչանալ»: 

Միֆերի մեջ, փաստորեն, չեն մտնում սոխն ու սխտորը, դրանք անտիբիոտիկներ են և իսկապես մեծ նշանակություն կարող են ունենալ յուրաքանչյուր բակտերիայի վրա:

«Իմունիտետը խթանող դեղորայք պետք չէ օգտագործել, դրա փոխարեն օգտգործեք իմունհամակարգն ամրապնդող մթերքներ, որոնք նաև հակաբակտերիալ հատկություններով են օժտված, օրինակ՝  կիտրոն, կիվի, դարչին, մեխակ, մեղր, մասուր, իհարկե՝ սոխ, սխտոր, որոնք իրական և անփոխարինելի անտիբիոտիկներ են»:

Բժիշկը խորհուրդ է տալիս նաև սթրեսներից հեռու մնալ, դրանք անկայուն են դարձնում մեր օրգնիզմի աշխատանքը:

«Անկեղծ եմ ասում՝ սթրեսները ապակայունացնում են մեր իմունհամակարգը, թուլացնում մարմինն ու օրգանիզմի՝ վարակներին դիմակայելու հատկությունը: Եկեք տեղյակ լինենք, որ կորոնավիրուսով վարակված լինելու դեպքում մենք ունենում ենք դող, մրսելու զգացողություն, մարմնի բարձր ջերմաստիճան, 3-4 օր կոկորդի ցավ, չոր հազ, փռշտոց, հևոց: Կարևորը հանդարտություն և գիտակից վարք դրսևորելն է, վատ զգալու դեպքում էլ անպայման բժշկի դիմելը: Եթե ձեզ մեկուսացրել են, կամ կմեկուսացնեն, հիշեք՝ դա չի նշանակում, որ դուք վատ վիճակում եք, պարզապես վարակի հետագա տարածումը կանխելու լավագույն միջոցն է դա»:

Բժիշկը, կայուն վարքի դրսևորումից բացի խորհուրդ է տալիս նաև չափից շատ հետևողական լինել հիգիենայի կանոններին:

1. Ախտահանեք ձեռքերը, անձնական իրերը՝ հատկապես հեռախոսը: (Վիրուսը մետաղի վրա պահպանվում է 12 ժամ, այլ հյուսվածքների վրա 6-12 ժամ, ի դեպ նաև հեռախոսի վրա: Ձեռքերի վրա պահպանվում է 5-10 րոպե):

3. Կոկորդի ցավի դեպքում դիմեք ինֆեկցիոն հիվանդանոց:

4. Հաճախ տաք ջուր (հեղուկ) խմեք:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել»8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում էՆերդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրաԼիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանըԱդրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. ԹրամփԵվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանների և 47 բանկի դեմՁմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդՆիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառովԵվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասինՀայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. ՄեդվեդևԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետԱնքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ ԼավրովԱստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. ԹրամփՎարդապետյանը Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորություններըՅակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերըՏասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր»Վան Գոգի՝ 180 միլիոն դոլարանոց կտավը դարձել է վեճի առարկաԷդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանինՀայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանըԿրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համարԱլավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրաԳյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերըԱրցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ ԻշխանյանՈւկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներՄոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ ՈւշակովԷդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրենՂազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից Հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարցԱպակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդեսԾովերից գողացված ժառանգությունը՝ Փարիզում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ցուցահանդեսըՀինգ համաշխարհային պրեմիերա․ Ավստրալիայում նոր երաժշտական ծրագիր է ներկայացվելԳորիսի տարածաշրջանի և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրևԲահրեյնի հին ամրոցի տակ՝ Դիլմունի հետքերով․ նոր պեղումներ են սկսվում1,15 միլիոն այցելու և վաճառքի աճ․ Շարժայի գրքի տոնավաճառի արդյունքներըՉարենցավանում կամավոր հանձնել են մեծ քանակությամբ զենք-զինամթերքՈւռուցքը դիմադրում է դեղին․ գիտնականները գտել են բջջային փոփոխությունների հետքերՏիեզերքում՝ մազից էլ փոքր ճշգրտումներ․ «Ռոմանը» մոտենում է գիտական աշխատանքինՊուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ումԱստղերի ծնունդը՝ փոշու վարագույրի հետևում․ NASA-ի օրվա տպավորիչ պատկերը
Ամենադիտված