Մետրոն կախտահանեն, այս անգամ` ոչ նախորդի պես
ՏեսանյութերՄարտի 14-ին՝ Երևանի մետրոպոլիտենի էլեկտրագնացքներով երթևեկությունն ավարտվելուց հետո, Առողջապահության նախարարության ցուցումով և Երևանի քաղաքապետարանի հանձնարարականով, մետրոպոլիտենի Էլ.հավաքակայանում կիրականացվի գնացքների ախտահանման գործընթացը։ Այս մասին հայտնում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը:
«Ախտահանման աշխատանքների իրականացման համար կիրառվելու են սահմանված կարգով Առողջապահության նախարարության կողմից թույլատրված ախտահանիչ միջոցներ, որոնց օգտագործման ցուցումներում նշված են վիրուսային վարակների դեպքում օբյեկտների ախտահանման եղանակները»,- ասել է խոսնակը:
Հիշեցնենք, որ Երևանի մետրոպոլիտենի կողմից կազմակերպված ախտահանման նախորդ աշխատանքները բավականին զավեշտալի էին. մի տատիկ նույն կտորով պարզապես սրբում էր բռնակները և, ցավալին այն է, որ այդ գործընթացը քաղաքապետարանի կողմից որակվել էր ախտահանում: Հուսանք այս անգամ ավելի մասնագիտացված մոտեցում կցուցաբերվի: