ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ընտրությունը կհետաձգվի կորոնավիրուսի պատճառով
Գիտություն և Մշակույթ
Երևանի պետական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նիստը կհետաձգվի կորոնավիրուսի պատճառով: Նիստի ընթացքում պետք է կայանար ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ընտրությունը:
Տեղեկանում ենք Երևանի պետական համալսարանի պաշտոնական կայքից։
«Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը հայտնել է, որ մարտի 16-ին նախատեսված նիստը, որի ընթացքում պետք է ընտրվեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենը, տեղի չի ունենալու: Ինչպես նշվել է հաղորդագրության մեջ, նիստի չեղարկումը պայմանավորված է ՀՀ կառավարության հանձնարարականով (դադարեցնել բոլոր ուսումնական հաստատությունների աշխատանքն մինչև մարտի 23-ը) և «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային ապահովման մասին» օրենքով (9.1.2, 9.2.2 և 9.2.4 կետեր): Հետագա զարգացումների վերաբերյալ տրվելու է հավելյալ տեղեկատվություն»,- նշված է հայտարարությունում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)