60 միլիոն չինացի խաբվել է ինտերնետից գնումներ անելիս. վնասը հասնում է 4.7 միլիոնի
Աշխարհ
Ավելի քան 60 միլիոն չինացի 2011-ի հուլիսից մինչև 2012–ի հուլիսը խաբվել է ինտերնետ-խանութից գնումներ անելիս։ Չինաստանի էլեկտրոնային արևտրի միության հաշվետվությունում նշվել է, որ խարդախության արդյունքում գողացված գումարի չափը հասել է 4.7 միլիոն դոլարի։ Ինչպես նշված է հաշվետվությունում՝ կեղծ կայքերում գրանցման գործընթաց չի իրականացվում։
Խաբեբաները հաճախորդների հետ շփման ընթացքում օգտագործում են չինական վայրկյանական հաղորդագրության ծառայությունն ու IP հեռախոսակապը, որը դժվարացնում է որոշել զանգողի գտնվելու վայրը։ Միության հայտնած տվյալների համաձայն՝ 2011–ի դեկտեմբերի վերջին համացանցից օգտվող չինացիների թիվը հատել է 513 միլիոն մարդու սահմանը, որոնցից 194 միլիոնը օգտվում են ինտերնետային խանութներից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ