Է. Կոկոյտի. «Իրավիճակը Հարավային Օսիայում մնում է իրավական դաշտում»
Ռուսաստան
«Իրավիճակը գնալով հանդարտվում է՝ շնորհիվ նախագահի նախկին թեկնածուների դիրքորոշման», – այսօր ասել է Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին։
«Ես ուզում եմ հայտնել իմ երախտագիտությունը բոլոր նրանց, ովքեր այդ գործում ունեցան իրենց ներգրավվածությունը։ Շնորհակալություն Ձեր մասնակցության համար, որ կարողացաք թուլացնել լարվածությունը, և կարող եմ ասել, որ իրավիճակը մնում է իրավական դաշտում։ Իհարկե՝ կողմերն ունեն սկզբունքային հարցեր, որոնք դեռ քննարկման փուլում են», - ասել է Հարավային Օսիայի նախագահը նախկին թեկնածուների հետ հանդիպումից հետո։
Վերջինս իր նախաձեռնությամբ նախագահի նախկին թեկնածուներին հրավիրել էր խորհրդակցության՝ նոյեմբերի 27-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական իրավիճակը քննարկելու համար։
Հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)