Մահացել է հայտնի գիտնական Սերգեյ Կապիցան
Գիտություն և Մշակույթ
Ռուսաստանում 85 տարեկան հասակում մահացել է ռուս հանրահայտ ֆիզիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Կապիցան։
Նա ծնվել է 1928 թվականի փետրվարի 14-ին Քեմբրիջում, որտեղ աշխատում էր նրա հայրը՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր, ֆիզիկոս, ինժեներ Պյոտոր Կապիցան։ Ընտանիքը ԽՍՀՄ է տեղափոխվել 1935 թվականին, որտեղ էլ Սերգեյը ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը։ Գիտության մեջ Կապիցայի գործունեությունը չի սահմանափակվում մեկ ոլորտով։ Նա ուսումնասիրել է գերձայնային աերոդինամիկան, Երկրի մագնիսական դաշտը, տարրական մասնիկների ֆիզիկան, կիրառական էլեկտրադինամիկան։ 1961 թվականին դարձել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր։ Կապիցան լայն ճանաչում է ստացել՝ որպես հիմնարար գիտությունները հանրայնացնող. նա եղել է նաև «Գիտության աշխարհում» ամսագրի գլխավոր խմբագիրը և 40 տարի շարունակ վարել է «Անհնարինն ակնհայտ» հեռուստահաղորդումը։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի