Ճգնաժամի պատճառով աշխարհում նվազել է բջջային հեռախոսների վաճառքը
Աշխարհ
2012 թվականի երկրորդ քառորդի տվյալներով՝ բջջային հեռախոսների համաշխարհային վաճառքը տարվա կտրվածքով նվազել է 2,3%-ով,- հայտնում է Gartner հետազոտական կազմակերպությունը։ Ընթացքիկ տարվա ապրիլից հուլիս ամիսներին սմարթֆոնների վաճառքը, 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ավելացել է 42,7 %-ով։ Երկրորդ քառորդում շուկայի առաջատարը 21,6 %-ով շարունակում է մնալ Հարավային Կորեայի Samsung Electronics ընկերությունը։ Երկրորդ տեղում 19,9 %-ով ու 83,4 միլիոն բջջայինի վաճառքով զբաղեցնում է Nokia-ն։ Nokia-ի վաճառքը 2011 թվականի համեմատությամբ նվազել է 14,8%-ով։ Երրորդ տեղում 6,9%-ով զբաղեցնում է Apple-ը։ Ավելի վաղ Gartner-ը կանխատեսումներ էր արել, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռքբերման համաշխարհային ծախսերը կաճեն 3% և կհասնեն 3,6 տրիլիոն դոլարի։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ