ԵԱՏՄ տարածք երրորդ երկրներից բժշկական ապրանքների մաքսատուրքը սահմանվել է 0 տոկոս
Տնտեսություն
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքէջը։
Նիստի ընթացքում հայկական կողմի նախաձեռնությամբ որոշվել է ԵԱՏՄ տարածք երրորդ երկրներից բժշկական նշանակության ապրանքների և անհատական պաշտպանության միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքը սահմանել 0 տոկոս` վեց ամիս ժամկետով:
Նիստի արդյունքներով նաև որոշվել է մինչև 2021թ․ վերջը վերացնել երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներմուծվող էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների մաքսատուրքը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)