Երևանում ևս 55 նկարազարդված կամարանցում կլինի
Հասարակություն
Երևանի արտաքին տեսքի բարեկարգման 2012թ.-ի ծրագրի շրջանակում բարեկարգված և նկարազարդված շուրջ վեց տասնյակ կամարանցումների շարքը շուտով կհամալրվի ևս 55-ով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ լրացուցիչ ծրագրով արդեն մեկնարկել են երևանյան դեռևս չնկարազարդված մյուս բոլոր կամարանցումների նկարազարդման աշխատանքները: Զեկուցվել է, որ այդ աշխատանքները կավարտվեն մինչև հոկտեմբեր:
Ընդառաջելով Կենտրոն վարչական շրջանի բնակիչների խնդրանքին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ շաբաթ և կիրակի օրերին Կենտրոն վարչական շրջանում նույնպես կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ: Այս ուղղությամբ հանձնարարականներ են տրվել համապատասխան բոլոր ստորաբաժանումներին:
Զեկուցվել է, որ քաղաքապետարան - վարչական շրջաններ - համատիրություն համատեղ ծրագրով իրականացվող բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների շրջանակում արդեն վերանորոգվել է 898 շքամուտք:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը