Ստամբուլում ախտահանել են հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցին
Թուրքիա
Կորոնավիրուսի համավարակի վտանգի պատճառով, որպես կանխարգելիչ միջոցառում, ախտահանման աշխատանքներ են իրականացվել Ստամբուլի Յեշիլքյոյ թաղամասի հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցում։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Ախտահանման աշխատանքներն իրականացվել են Ստամբուլի քաղաքապետարանի կողմից։
Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի անդամ Էրոլ Չընարն այս կապակցությամբ նշել է, որ բազմաթիվ մեծահասակներ են այցելում եկեղեցի, որոնց համար իրենք շատ են անհանգստանում։ Չընարը հայտնել է, որ 4 ամիս անընդմեջ իրենք սեփական միջոցներով են ախտահանել եկեղեցին։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)