Եղանակը Հայաստանում
Հասարակություն
Հանրապետության տարածքում օգոստոսի 15-ից 18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 19-ին շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավային՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 15-ից 17-ին էապես չի փոխվի, 18-ից 19-ին կնվազի 3-5 աստիճանով:
Երևանում օգոստոսի 15-ից 18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 19-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
ՈՒշադրություն.
Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը