«Մեծ պետություններն ու ժողովուրդները չեն վախենում իրենց պատմությունից». Աբդուլա Գյուլ
Թուրքիա
Երեկ երեկոյան Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, "Youtube World View"-ի եթերում պատասխանելով համացանցի միջոցով իրեն ուղղված հարցերին, անդրադարձել է նաև Դերսիմի կոտորածների թեմային։
Երբ Գյուլին հարցրել են, թե արդյոք կբացվե՞ն ԶՈՒ արխիվները, որոնք առնչվում են Դերսիմի դեպքերին, նա պատասխանել է, որ այդտեղ որևէ խնդիր չի տեսնում։ «Մենք երկար պատմություն ունենք, որի ընթացքում, բնականաբար, եղել են և´ ցավալի, և´ հաճելի շրջաններ։ Դերսիմի դեպքերն այդ ցավալի շրջաններից են։ Բայց մեծ պետություններն ու ժողովուրդներն իրենց պատմությունից չեն վախենում. մենք մեր արխիվները բացում ենք նաև ավելի վիճահարույց հարցերի դեպքում», - հայտարարել է Գյուլը։
Հիշեցնենք, որ Դերսիմի կոտորածների թեման կրկին արդիական դարձավ Աբդուլա Գյուլի՝ դրանց համար ներողություն խնդրելու հայտարարությունից հետո։
Դերսիմի 1936-39 թթ.-ի կոտորածներին զոհ են գնացել մի քանի տասնյակ հազար մարդ, այդ թվում՝ 1915 թ.-ի Եղեռնից փրկված և այդ շրջանում ապաստանած հազարավոր հայեր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)