Ամերիաբանկը հետաձգում է Yerevan Ride-ի հետ անցկացվող արշավի վիճակախաղի ժամկետը
ՏնտեսությունԱմերիաբանկը տեղեկացնում է, որ, պայմանավորված ստեղծված իրավիճակով, հետաձգվում է Բանկի և «Վելվիո» ընկերության կողմից համատեղ իրականացվող Yerevan Ride հեծանիվների գովազդային արշավի վիճակախաղի անցկացման ժամկետը: Խաղարկության անցկացման ժամկետի վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախքան խաղարկությունը Սմարթ հաշիվ բացած բոլոր նոր հաճախորդները կմասնակցեն վիճակահանությանը, որի արդյունքում կհաղթեն երեք հաջողակներ` ստանալով Yerevan Ride հավելվածի տարեկան անդամակցություն:
Գովազդային վիճակախաղի, ինչպես նաև արշավի ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ: