Իրանի հետ բեռնափոխադրումների սահմանափակումները որոշակիորեն կհանվեն. վարչապետ
Տնտեսություն
Իրանի հետ բեռափոխադրումների սահմանափակումները կվերանան: Այս մասին այսօր` մարտի 18-ին, «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այս ընթացքում փոխվել է բեռնափոխադրումների հոսքը Հայաստան` Վրաստանից եւ Իրանից:
«Իրանի հետ սահմանի հաղորդակցությունը մենք ինքներս ենք սահմանափակել, սկզբից՝ միայն ուղեւորափոխադրումների համար, հետո նաեւ բեռների, բայց պարետատունը որոշում կայացրեց` Իրանի հետ բեռների հոսքը որոշակիորեն կբացվի: Իսկ ինչ վերաբերում է Վերին Լարսին, գիտենք, որ Վերին Լարսը փակ է, բայց փակ է եղանակային պատճառներով, երբ որ եղանակը բացվի, այդ բեռները կգան: Ինչ վերաբերում է Փոթիից եւ Բաթումիից եկող բեռներին, այո դրանք գալիս են բնականոն հունով»,- ասաց Փաշինյանը:
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 102–ի։ Դեպքերի 75 տոկոսն առնչվում է էջմիածնի և արտադրամասի դեպքերին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)