«Հրապարակ». Սամվել Թադևոսյանը փորձում է կանխել կոռուպցիոն ռիսկերը
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ը ժամանակին գրել էր, որ քաղաքաշինության նորանշանակ նախարար Սամվել Թադևոսյանը փորձում է կանխել կոռուպցիոն ռիսկերը և դա բացատրում է, որ նման հրահանգ է ստացել իրեն նշանակողից՝ երկրի նախագահից:
Իսկ կոռուպցիան այս նախարարությունում հիմնականում կենտրոնացված է քաղաքաշինության տեսչությունում, որի պետը երկարամյա աշխատակից Սևադա Հայրապետյանն է, ում բազմաթիվ նախարարներ են փորձել հեռացնել, սակայն չի հաջողվել, քանի որ գորիսեցի է և կարողանում է իր հարցերը կարգավորել անձամբ Սերժ Սարգսյանի հետ:
Սակայն այս անգամ նախարարը լուրջ է տրամադրված եղել, և նրա պաշտոնաթողությունը թվում էր անխուսափելի, սակայն տեղեկացանք, որ այս անգամ էլ Սևադա Հայրապետյանը խույս է տվել, պարզվել է, որ նրա թոշակի գնալուն մեկ տարուց պակաս ժամանակ է մնացել:
Նախարարը որոշել է սպասել այդ մեկ տարին: Թեև հայտնի չէ՝ այն ժամանակ ով ում է ճանապարհելու:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին