«Հրապարակ». Սերգեյ Չալյանի և Վալերի Նարիմանիչի աշխատատեղերը թափուր են մնացել
Հայկական Մամուլ
Հանրապետության զինկոմ Սերգեյ Չալյանի, ինչպես նաև ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Վալերի Նարիմանիչի ազատվելուց հետո պաշտոնները դեռ թափուր են։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ դեռևս թեկնածուներ չկան, և հարցը կքննարկվի Սերժ Սարգսյանի վերադառնալուց հետո: ՊՆ թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Սարգսյանի վերադարձից հետո շարունակվելու են ոլորտում կադրային փոփոխությունները:
Թերթը նշում է նաև, որ պաշտպանության նախարարությունից այս դժգոհությունը նախագահականում սկսվել է զինակոչի 2-րդ փուլից հետո: Ըստ ՊՆ-ում շրջանառվող լուրերի՝ 2012–ի գարնանային զորակոչի առաջին փուլի արդյունքները գոհացուցիչ են եղել, խտրականություն չդնելու խոստացված խիստ մոտեցումները հիմնականում գործել են, բայց 2-րդ փուլում թուլացել են, և գործել են հին ու փողաբեր մեթոդները, ինչն էլ լուրջ դժգոհությունների տեղիք է տվել, և անխուսափելի են դարձել կադրային պաշտոնանկությունները:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին