Հերթական հակակառավարական ցույցերը՝ Թահրիրի հրապարակում
Աշխարհ
Այսօր մի քանի հարյուր եգիպտացիներ դուրս են եկել Թահրիրի հրապարակ՝ ի հիշատակ «միլիոնանոց» ցույցերի ժամանակ զոհված քաղաքացիների։
Միաժամանակ դեռևս կիսադատարկ հրապարակում կան մի քանի տասյնակ չքանդված վրաններ` ռազմական իշխանությունների դեմ կազմակերպված ցույցերից մնացած։ Իշխանության ներկայացուցիչների տարածքը ազատելու կոչերը՝ ուղղված հրապարակում հավաքված ցուցարարներին, դեռևս արդյունքներ չեն տալիս։
Հաղորդում է ռուսական «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ Եգիպտոսում մի քանի օր առաջ սկսված պառլամենտական ընտրություններից հետո բողոքի ցույցերը հանդարտվել են, և Կահիրեի հրապարակի ցուցարարների մեծ մասը հեռացել է տարածքից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ