Ստամբուլում դադարեցվում է հայկական «Մարմարա» օրաթերթի տպագրությունը
ԹուրքիաՍտամբուլում կորոնավիրուսի պատճառով փակվում է հայկական տպագիր մամուլի առաջին թերթերից մեկը` «Մարմարա»-ն: Այս մասին տեղեկանում ենք թերթի կայքից:
Կայքում ընթերցողներին ուղղված հայտարարությունում ասված է.
«Սրտի ցավով տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով, որպես զգուշության միջոցառում, խմբագրությունը որոշել է ժամանակավորապես ընդհատել «Մարմարա»-ի տպագրությունը եւ այն հրատարակել տնային աշխատանքի միջոցով` միայն համացանցային հարթակում: Մեր ազգային հաստատությունների ղեկավարներին, կազմակերպիչներին եւ թերթի հետ կապ հաստատել ցանկացող բոլոր անձանց խնդրում ենք մեր խմբագիրների հետ կապ հաստատել հեռախոսազանգերի կամ էլեկտրոնային նամակների միջոցով:
Սրտանց մաղթում ենք, որ այս տագնապը գտնի իր շուտափույթ լուծումը եւ բոլորս վերադառնանք մեր բնականոն կյանքին»: