«Հայկական Ժամանակ». ՀԱՕԿ նախագահը պատվիրակոթյան անդամների հետ Երևան չվերադարձավ
Հայկական Մամուլ
Երեկ ուշ երԵկոյան Երևան ժամանեցին Հայաստանի Օլիմպիական պատվիրակոթյան անդամները։
Թերթը հիշեցնում է, որ Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճեցին մեկ արծաթե ու երկու բրոնզե մեդալ: Պատվիրակության ղեկավար, ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, սակայն, Երևան չվերադարձավ: Սա բավական զարմանալի է, քանի որ նախկինում քիչ թե շատ կարևոր մրցաշարերից ՀՀ վերադարձող մարզիկներին, որոնք մեդալ էին նվաճել, դիմավորում կամ ուղեկցում էր հենց ՀԱՕԿ նախագահը ու անձամբ էր նրանց դափնեպսակով մեծարում:
Այս անգամ այդ արարողությունը Ծառուկյանի փոխարեն կատարեց ՀՀ սպորտի ու երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանը, որն, ի դեպ, ամենաբարձր պետական պաշտոնյան էր դիմավորողների մեջ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին