«Ժողովուրդ». Սիսիանում համայնքապետի պաշտոնի համար 5 թեկնածու է գրանցվել
Հայկական Մամուլ
Սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Սյունիքի մարզի քաղաքներից միայն Սիսիանում է համայնքապետի պաշտոնի համար 5 թեկնածու գրանցվել: Մյուս համայնքներում առաջադրված թեկնածուների թիվը բավական քիչ է: Զարմանալի է, բայց այստեղ չի առաջադրվել մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը, որն ուներ ՀՀԿ-ի «դաբրոն»:
Վերջինս Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թեկնածուն էր, և ըստ Թանգյանի՝ ինքը ստացել էր նաև Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի համաձայնությունը։ Սակայն վերջին պահին փոշմանել է: Իր թեկնածությունը չի առաջադրել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի խնամին՝ Սիսիանի առաջին քաղաքապետ Գառնիկ Հովակիմյանը:
Ըստ «ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ վերջինս իր չառաջադրվելը հիմնավորել է նրանով, որ իշխանությունները Սիսիանը տվել են ԲՀԿ-ին, և ավելորդ է փողեր ծախսել: Այսպիսով՝ Սիսիանում կպայքարեն գործող քաղաքապետ ԲՀԿ-ակւսն Աղասի Հակոբջանյանը, ՀՅԴ-ական Տիգրան Պողոսյանը, անկուսակցականներ Գևորգ Բագյանը (տնտեսվար քաղաքապետարանում), Հրաչիկ Խաչատրյանը և Մհեր Ազոյանը (մենատնտես):


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին