«Հայկական Ժամանակ». Հայաստանում անշարժ գույքի գները նվազել են
Հայկական Մամուլ
ՀՀ պետական կադաստրի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին 5 ամիսներին Հայաստանում անշարժ գույքի գները շարունակել են նվազել, ինչը ամենևին էլ համահունչ չէ ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակի պլպլան ցուցանիշներին։
Ընդ որում, այս տարվա աոաջին հինգ ամիսներին անցած տարվա համապատասխան ժամանակահատվածների համեմատ գների նվազման տեմպը ավելի մեծ է: Ուշագրավ է, որ կայուն տեմպով նվազում է նաև անշարժ գույքի հետ կապված գործարքների թիվը: Անշարժ գույքի գների նվազումը արձանագրվում է արդեն երրորդ տարին անընդմեջ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին