Ինչ տեսք ունի կորոնավիրուսը մանրադիտակի տակ (լուսանկարներ)
Գիտություն և Մշակույթ
Նովոսիբիրսկի «Վեկտոր» վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնի լաբորատորիան ցույց է տվել, թե ինչ տեսք ունի կորոնավիրուսը (CoViD-19) մանրադիտակի տակ: Մասնիկների չափը 100-120 նանոմետր է՝ մեկ միլիարդերորդ մետր:
«Վեկտորը» ունի աշխարհում վիրուսների առավել ընդգրկուն հավաքածուներից մեկը՝ ներառյալ Էբոլան, Մարբուրգը, SARS֊ը, ջրծաղիկը և այլն: Կազմակերպությունը ստեղծվել է 1974 թ.-ին ՝ որպես փակ հաստատություն։ Այստեղ ստեղծվել են պատվաստանյութեր և պաշտպանիչ սարքավորումներ մանրէաբանական և կենսաբանական զենքերի դեմ: Ռուսաստանում առաջին անգամ «Վեկտորը» մշակել է ՄԻԱՎ վարակի և հեպատիտ B- ի ախտորոշման թեստային համակարգեր։ Իսկ փետրվարի 14-ին այն մշակել է փորձարկման համակարգ,կորոնավիրուսը հայտնաբերելու համար:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան