Ազատում ենք Կոնգրեսի երիտասարդներին. երթ ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների
Հայկական Մամուլ
«Հայկական Ժամանակը» գրում է.
«Ի պաշտպանություն հուլիսի 20-ին 2-6 տարվա ազատազրկման դատապարտված Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ 4 ակտիվիստների' օգոստոսի 16-ին, ժամը 17.00-ին Երևանի Ազատության հրապարակից կմեկնարկի երթ դեպի ԵԽԽՎ երևանյան գրասենյակ: «Մարդու իրավունքների' որպես համամարդկային արժեքների ջատագով հանդիսացող Եվրոպական ընտանիքն իրավունք չունի լռելու, երբ ԵԽ անդամ երկրում իրենց քաղաքական հայացքների համար երիտասարդները դատապարտվում են ազատազրկման:
Ապացուցեք, որ դուք չեք աջակցում բռնապետական ու հակամարդկային ռեժիմին»,- նշված է երթի կազմակերպիչների հաղորդագրության մեջ: Ի դեպ, երթի կազմակերպիչները «Ազատում ենք Կոնգրեսի երիտասարդներին» «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի նախաձեռնության անդամներն են»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին