Օբաման գարեջրի մինի արտադրամաս է ստեղծել Սպիտակ Տանը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը գարեջրի մինի արտադրամաս է ստեղծել, հաղորդում է Reuters-ը։ Օբամայի այս նախասիրության մասին հայտնի դարձավ Այովա նահանգ նրա` նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելության ժամանակ, երբ ԱՄՆ գործող նախագահը սրճարաններից մեկի տիրոջը նվիրեց սեփական արտադրության գարեջրի մեկ շիշ։
Օբամայի նվերը այնքան մեծ հետաքրքրություն առաջացրեց լրագրողների շրջանակում, որ ԱՄՆ նախագահի մամուլի ծառայությունը ստիպված եղավ Օբամայի գարեջրի արտադրամասի մասին հատուկ հաղորդագրություն տարածել։ Ինչպես հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեյ Քարնին, նախագահի ընտանիքի կողմից արտադրվող գարեջուրը կրում է White House Honey Ale անունը: Կա գարեջրի ինչպես մուգ, այնպես էլ բաց տեսակը։ Նշենք, որ գարեջրի պատրաստման համար օգտագործվում է Միշել Օբամայի կողմից Սպիտակ Տանը բուծվող մեղուների մեղրը։
Սպիտակ Տան մամուլի խոսնակը հրաժարվել է հայտնել որևէ այլ մանրամասն Օբամայի գարեջրի մասին՝ նշելով. «Երբ ինձ գարեջուր են առաջարկում, ես չեմ հարցնում, թե ինչպես են այն պատրաստել։ Ես ուղղակի խմում եմ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)