Սիրիային ժամանակավորապես կհանեն Իսլամական համագործակցության կազմակերպությունից
Մերձավոր Արևելք
Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած Իսլամական համագործակցության կազմակերպության վերջնական քննարկման արդյուքնում արված հայտարության մեջ ասվում է, որ Սիրիայի անդամակցությունը ժամանակավորապես կդադարեցվի։ France-Presse-ը նշում է, որ նման որոշումը կհանգեցի Սիրիայի առավել մեկուսացմանը։ Տեղեկությունների համաձայն՝ Սիրիայում իշխանական բանակը ուժեղացնում է ապստամբների նկատմամբ ճնշումը։
Հորդանան փախած Սիրիայի նախկին վարչապետ Ռիյադ Հիջաբը հայտարարել է, որ Ասադի ռեժիմի տիրապետության տակ է երկրի տարածքի 30 տոկոսը և նախագահի իշխանության անկումն անխուսափելի է։
Երկուշաբթի օրը Վաշինգտոնում ելույթ ունենալիս ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը ակնարկել է, որ Պենտագոնը լուրջ չի վերաբերվում Սիրիայում թռիչքներից ազատ տարածք ստեղծելու հնարավորությանը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ