Սաուդյան Արաբիայի թագավորը կոչ է արել դադարեցնել արյունահեղությունն իսլամական աշխարհում
Մերձավոր Արևելք
«Անհրաժեշտ է դադարեցնել իսլամական աշխարհում տարաձայնությունների պատճառով տեղի ունեցող արյունահեղությունը»,- հայտարարել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահ բեն Աբդ ալ Ազիզ աս Սաուդը՝ Մեքքայում տեղի ունեցած Իսլամական արտահերթ գագաթաժողովին։ «Իսլամը ապրում է իր պատմության ամենադժվար պահերից մեկը։ Նման իրավիճակում նա չի հայտնվել Առաջին համաշխարհային պատերազմից հետո», -նշել է թագավորը։
Ի թիվս կարևորագույն հարցերի՝ Ա.Ազիզը նշել է Սիրիայի, Պաղեստինի, Մալիի և Մյանմայի խնդիրները։ Նշենք, որ գագաթաժողովին նախորդող հանդիպմանը հնչեցվել է Սիրիային Իսլամական համագործակցության կազմակերպությունից հանելու առաջարկ։
Հիշեցնենք, որ Սիրիայի հակամարտությունը սկսվել է 2011թ. մարտին, որի արդյունքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհվել է 16 հազար մարդ: Արևմտյան և արաբական մի շարք պետություններ պահանջում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հեռացումը իր պաշտոնից՝ դա համարելով Սիրիայում տիրող ճգնաժամից միակ ելքը: Նման դիրքորոշմանը դեմ են հանդես եկել Ռուսաստանը և Չինաստանը:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել