Էկվադորը Ջուլիան Ասանժին քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ որոշում դեռ չի կայացրել
Աշխարհ
Էկվադորը դեռևս չի հաստատել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի՝ իրեն քաղաքական ապաստան տալու խնդրանք-դիմումը։
Հիշեցնենք, որ համացանցային ակտիվիստ, ավստրալացի հրատարակիչ Ջուլիան Փոլ Ասանժը հիմնականում ճանաչում է գտել որպես WikiLeaks-ի՝ համացանցային բացահայտման կայքի խոսնակ և գլխավոր խմբագիր: Նախքան կայքի հետ աշխատելը, նա համակարգչային ծրագրավորող է եղել: Ասանժը վիճահարույց WikiLeaks կայքը հիմնել է 2006 թվականին:
Կայքը հանրային մեծ ուշադրություն է գրավել գաղտնի փաստաթղթերի հրատարակման պատճառով, որոնցից մեկում ասվում է, որ Միացյալ Նահանգները մասնակցություն են ունեցել Աֆղանստանի և Իրաքի պատերազմներն: 2010 թվականին նոյեմբերի 28-ից WikiLeaks-ն իր հինգ լրատվական գործընկերների հետ սկսել է հրատարակել ԱՄՆ-ի դիվանագիտական հեռագրերը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ