Հայ խաղաղապահները մեկնեցին Գերմանիա` ուսուցման
Հայաստան
Օգոստոսի 15-ին 116 հայ խաղաղապահներ Հայաստանից մեկնեցին Գերմանիա՝ ուսուցման։ Ուսուցումը կտևի երեք շաբաթ և կանցկացվի Ամերիկայի, Ռումինիայի և Ուկրաինայի զինվորականնների հետ համատեղ: Հայկական ստորաբաժանումը Հայաստան կվերադառնա սեպտեմբերի 4-ին:
Գերմանիայում հայ խաղաղապահները կպատրաստվեն իրենց գալիք տեղակայմանը Կոսովոյում՝ ՈՒրոշեվաց քաղաքի մերձակայքում գտնվող ԱՄՆ «Բոնդսթիլ» ռազմակայանում, որտեղ կծառայեն վեցամսյա ռոտացիոն հիմունքներով: Կոսովոյում հայ խաղաղապահները պատասխանատու են լինելու պարեկային ծառայության իրականացման, անցակետերի անվտանգության, զանգվածային անկարգությունների, ամբոխների կառավարման ու պահակախմբերի ուղեկցման համար:
Կոսովոյում հայ – ամերիկյան համատեղ խաղաղապահ բրիգադի առաքելության վերաբերյալ կնքվել է փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Պաշտպանության նախարարության և Եվրոպայում ԱՄՆ Ցամաքային ուժերի միջև:
Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի