Պետք է դիմանալ այս կարճաժամկետ շոկին․ Գևորգ Պապոյան
Տնտեսություն
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է
«Անորոշություններն, իհարկե, շատ մեծ են, սակայն մի շարք տնտեսագետներ պնդում են, որ այս ճգնաժամի առանձնահատկությունն այն է, որ տնտեսական սրընթաց անկմանը կհետևի նույնքան սրընթաց աճը: Պարզապես պետք է դիմանալ այս կարճաժամկետ կամ միջնաժամկետ շոկին (ամենամեծ անորոշությունը հենց այստեղ է) և այնուհետ հարմարվել նոր ու փոփոխված աշխարհին:
ՀԳ: Նկարներում նավթի և ոսկու գների անկումն է վերջին մեկ ամսվա ընթացքում: Կարծում եմ ակնհայտ է, որ կորոնավիրուսի նահանջից հետո այս և մյուս հանքահումքային ռեսուրսների գները նորից աճելու են»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)