Հայաստանի և Իրանի միջև ապրանքների փոխադրման ցանկը կարող է ընդլայնվել
ՀայաստանՀայաստանի և Իրանի միջև ապրանքների փոխադրման ցանկը սահմանափակ է, սակայն այն պարբերաբար վերանայվելու է, և չի բացառվում, որ առաջիկա շաբաթվա ընթացքում ցանկն ընդլայնվի։
Մարտի 23-ին ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։
«Ապրանքների ցանկը սահմանափակ է, բայց դրանք այն ապրանքներն են, որոնք անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության տնտեսավարողներին։ Ցանկը պարբերաբար վերանայվում է, կապ կա նաև տնտեսավարողների հետ և հնարավոր է, որ այս շաբաթ ցանկում ավելացումներ տեղի ունենան»,- ընդգծեց Վարոսյանը։