Ծխախոտային ընկերություններին արգելել են ունենալ ֆիրմային փաթեթավորում
Աշխարհ
Ավստրալիայի իշխանությունները աննախադեպ խիստ կանոններ են սահմանել ծխախոտի վաճառքի առնչությամբ։ Դատարանը մերժել է ծխախոտային կազմակերպությունների հայցը։ Այդկերպ Ավստրալիան ամբողջությամբ դառնում է առողջապահական նորմերը պահպանող և ծխախոտի բիզնեսը նեղացնող առաջին երկիրը։
Նոր օրենքի համաձայն՝ 2012 թվականի դեկտեմբերի 1-ից երկրում բոլոր տեսակի ծխախոտները վաճառվելու են միագույն տուփերով, որոնց վրա չպեստք է լինեն ֆիրմային ընկերությունների տարբերանշանները։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Տարբերանշանների փոխարեն տուփի վրա ծխախոտի վնասակարությունը նշող գրություններ են լինելու։ Ծխախոտի արտադրողները փորձել են դատարանին համոզել, որ ֆիրմային տարբերանշանների բացակայությունը իրենց իրավունքների խախտում է։ Ծխախոտ արտադրողների իրավունքները սահմանափակող օրենք ընդունելու մասին քննարկումներ եղել են դեռևս 2011 թվականի նոյեմբերից և այն օրենքի ուժ պետք է ստանար նույն թվականի դեկտեմբերին, բայց ծխախոտային ընկերությունների հզոր դիմադրությունը օրենքի ընդունումը երկարաձգել է 1 տարով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ