Իսայելը պատրաստ է պատերազմել Իրանի դեմ. Մատան Վիլնայի
Մերձավոր Արևելք
Իսրայելի քաղաքացիական պաշտպանության նախարար Մատան Վիլնային հայտարարել է, որ Իրանի դեմ հավանական պատերազմը կտևի մոտ մեկ ամիս, որի արդյունքում կզոհվի մոտավորապես 500 մարդ, հայտնում է Reuters-ը։
Նրա խոքսով՝ դա չպետք է դառնա խուճապի պատճառ, քանի որ Իսրայելի քաղաքացիական պաշտպանությունը հիմա ավելի լավ, քան երբևէ, պատրաստ է գործողությունների ծավալմանը։ Վիլնային հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք իսրայելական կողմը կհարվածի իրանական միջուկային օբյեկտներին։ «Պետք չէ ինձ ներքաշել այդ ամենի մեջ»,- ասել է Վիլնային՝ հավելելով, որ Իսրայելը անպայման հաշվի է առնելու ԱՄՆ-ի կարծիքը։
Նշենք, որ ամերիկյան կառավարությունը դեռևս չի պատրաստվում հարձակվել Իրանի վրա՝ խուսափելով կոնֆլիկտի տարածումից ու տնտեսական անկանխատեսելի հետևանքներից։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել