ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել Վրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվել Մինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին «Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերել Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ 

Ովքեր են հայտնվել «սանկցիաների» տակ

Վերլուծական
Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել են այն տնտեսվարողների ցանկը, որոնց գործունեությունը ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ավարտը Հայաստանի ողջ տարածքում ժամանակավորապես արգելվել է:
 
Հիշեցնենք, որ մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ավարտը Հայաստանի ողջ տարածքում ժամանակավորապես արգելվել են տնտեսական գործունեության մի շարք տեսակներ։
 
Այդ ցանկում են ընդգրկված Երևանի Խորենացի փողոցում գործող «Վաղարշ և որդիներ կոնցեռն ՍՊԸ»-ն, որը պատկանում է ոսկու աշխարհի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանին: Երևանի Վարդանանց փողոցում գործող «Գնունի» ՍՊԸ-ն կամ «Գնունի շուկան», որը, ըստ որոշ տեղեկությունների, պատկանում է Երեւանի նախկին փոխքաղաքապետ Սլավիկ Ավանեսյանին: Երևանի Սաֆարյան փողոցում գործող «Նորքի շուկա» ՍՊԸ-ն, «Անուշ» տրիկոտաժի արտադրական միավորումը, «Երևանի թիվ 2 շուկա» ՍՊԸ-ն կամ «Գումի» շուկա, «Հայաստան առևտրի կենտրոնը», «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը, որը պատկանում է Աշոտ Աղաբաբյանին, «Էջմիածնի առևտրի կենտրոնը», ինչպես նաև՝ «Էջմիածնի շուկա» ՍՊԸ-ն, «Վանաձորի շուկա» ՍՊԸ-ն: Վանաձորում արգելվել է նաև Վանաձորի բաղնիքային տնտեսություն ՓԲԸ-ի գործունեությունը, որի սեփականատերը Վանաձորի ավագանու ՀՅԴ խմբակցության անդամ Սեյրան Աղաբեկյանն է։
 
Արգելված է նաև «Արտաշատ պլազա» ՍՊԸ-ի, որը պատկանում է Հովիկ Աբրահամյանի ընտանիքին, «Կապանի հանրախանութ» ՍՊԸ-ի, «Տաշիր ինվեստ գրուպի» կամ Խորենացի փողոցում գտնվող հայտնի «Տաշիր» առևտրի կենտրոնի, «Դալմա» ինվեստ ՍՊԸ-ի կամ «Դալմա մոլի», «ՌԻՈ» ՓԲԸ-ի կամ «Ռիո մոլի», «Տաշիր գոլդ» ՍՊԸ-ի գործունեությունը, իսկ դրանք պատկանում են գործարար Սամվել Կարապետյանին: Արգելված են նաև «Տուն դեպո» ՍՊԸ-ի գործունեությունը, որը պատկանում է ՀՅԴ-ական Կառլեն Գևորգյանին, «Վերնիսաժի տոնավաճառի», 9 հասցեներում գործունեություն իրականացնող «Սիթի ՍՊԸ»-ի գործունեությունը, որը պատկանում է Սամվել Ալեքսանյանի ընտանիքին:
 
Կասեցվել է նաև «Երեւանտրանս» ընկերության գործունեությունը: «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրենի պաշտոնի համար վերջերս հաղթող էր ճանաչվել Արման Մխիթարյանը։ Սա ուշագրավ է այն առումով, որ Մխիթարյանի անվան հետ է կապվում «Բիզի» ընկերությունը, որը հայտնի է իր տաքսի սերվիսով, եւ որի դեմ կան տասնյակ դատական հայցեր՝ հարկային պարտավորությունները չկատարելու վերաբերյալ։
 
 
Արգելվել է նաև «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» ընկերության գործունեությունը, որը, ինչպես գիտենք, կապվում է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի անվան հետ:
 
Սահմանափակում է կիրառվել նաև «Մեդիքալ Ինվեստ» ՍՊԸ-ի նկատմամբ, որը գրանցված է Երեւանի նախկին քաղաքապետ, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Երվանդ Զախարյանի դստեր` Գայանե Զախարյանի անունով:
 
Չի գործելու նաև «Յունիքորմ Սերվիսը» , որը պատկանում է Գուրգեն Արսենյանին:
 
Սահմանափակումները գործում են նաև «Վեդի Ալկո» ընկերության նկատմամբ, որի սեփականատերը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանն է:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները
Ամենադիտված