Ովքե՞ր են քաղաքապետարանի նվիրատուները և ի՞նչ են ստացել նրանք քաղաքապետարանից
Վերլուծական
«Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև 03.03.2020թ-ին կնքված նվիրաբերության պայմանագրով՝ Երևանի քաղաքապետարանը՝ ի աջակցություն Երևան քաղաքի ճանապարհների մաքրման գործընթացի, ստացել է երեք հատ քաղաքային կոմունալ վակումային մեքենա (փոշեկուլ): Նվիրաբերված մեքենաների ընդհանուր արժեքը կազմում է 174 մլն դրամ: Այս ընկերությանը քաղաքապետարանը՝ Հայկ Մարությանի օրոք, Կոմիտասի պողոտայում անշարժ գույքի հասցեներ է տրամադրել: Խոսքն, ըստ քաղաքապետարանի կայքի, Կոմիտասի պողոտա, հ. 19/1 հասցեում «Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ի կողմից կառուցված բնակելի շենքի մասին է:

ՍՊԸ-ի սեփականատերերը, ըստ պետական ռեգիստրի, հետևյալ անձինք են:

Ընդ որում, ուշագրավ է, որ նրանից մեկը՝ Արթուր Քերոբյանը, գրանցված է այն նույն հասցեում, որտեղ ապրում է Լալի Ապրիամովան, ով գեներալ-լեյտենանտ էնրիկո Ապրիամովի դուստրն է:



















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)