Հուշատախտակ Վահագն Դավթյանի հիշատակին
Հասարակություն
Այսօր լրանում է անվանի բանաստեղծ Վահագն Դավթյանի ծննդյան 90-ամյակը: Նրա մահից 16 տարի անց բանաստեղծի ապրած տանը՝ Նաիրի Զարյան 80 հասցեում, բացվեց այդ մասին իրազեկող հուշատախտակ:
Հուշատախտակը բացվեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, մտավորականներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, ինչպես նաև` բանաստեղծի ստեղծած արվեստը գնահատող քաղաքացիներ:
Բացման արարողության ընթացքում ելույթ ունեցավ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ով շնորհավորեց ու շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար:
Վահագն Դավթյանը գործերից են «Առաջին սեր», «Աշխարհի առավոտը» բանաստեղծությունների հավաքածուները, որտեղ արտահայտված են Մեծ Հայրենական Պատերազմի մասնակցի հայրենասիրական զգացմունքները, սերը հարազատ հողի, բնության նկատմամբ:
Ինչպես նաև «Ճանապարհ սրտի միջով», «Լուսաբացը լեռներում», «Ամառային ամպրոպ», «Գինու երգը» , «Թոնդրիկցիներ» պատմական վեպը` նվիրված միջնադարյան Հայաստանի պատմական իրադարձություններին:
Դավթյանի երկերում ընդգծվում են սերը, հողի և աշխատանքի պոեզիան,բնությունը,պատմության առավել դրամատիկ դրվագները ,ասքերը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը