Երևանում հարգեցին Իրանի երկրաշարժի զոհերի հիշատակը
Հասարակություն
Panorama.am-ից հայտնում են, որ օգոստոսի 11-ին Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների հիշատակն այսօր հարգեցին Երևանում: Բլոգեր Տիգրան Քոչարյանի (Փիղ) նախաձեռնությամբ, Հայաստանի մի քանի քաղաքացիներ ծաղիկներ դրեցին Հայաստանում Իրանի դեսպանատան դիմաց:
«Որպես երկրաշարժ տեսած մարդ, մենք ցավակցեցինք բարեկամ Իրանին, հայտնեցինք, որ կիսում ենք իրանցի ժողովրդի վիշտը»,-ասաց Քոչարյանը:
Քաղաքացիներին նման վերաբերմունքի համար շնորհակալություն է հայտնել դեսպանատան աշխատակիցը: Դեսպան Մոհամմադ Ռեյիսին Երևանում չէ:
Հիշեցնենք, որ Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 300 մարդ, կա 3000 վիրավոր, վնասվել է 80 բնակավայր, որոնցից մոտ քսանն ամբողջովին ավերված է:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը