Դեպի Հայաստան չվերթներ են իրականացնում չորս ռուսաստանյան և մեկ բելառուսական ավիաընկերություններ
ՀայաստանՀայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին ավիացիայի ոլորտում գործում են չորս ռուսական և մեկ բելառուսական ավիաընկերություններ։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տրածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
«Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը մոտ օրերին իրականացնելու է Մինսկ-Երևան չվերթ։ Ռուսական ավիաընկերություններից գործում են՝ «Ural airlines»ը, «Aeroflot»ը, «Sibir airlines»ը, «Nordwind airlines»ը: Ուղևորահոսքը բավականին նվազել է։ Մարտի 8-ի դրությամբ օրական ունեինք 6 հազար ուղևոր, իսկ այսօր՝ մոտ 8 հարյուր ուղևոր է մնացել»,- նշեց Սիմոնյանը։